Ստեղծվել Է մարտկոց՝ ներսարված «կրակմարիչով»
SOCIETYՍտեղծվել Է լիթիումա-իոնային մարտկոց՝ ներսարված «կրակմարիչով»: Կրակմարիչ նյութերը գործողության մեջ են դրվում, եթե մարտկոցի ջերմաստիճանը բարձրանում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տրիֆենիլֆոսֆատը, որը դանդաղեցնում եւ կանգնեցնում Է այրումը, գտնվում Է հատուկ պատիճի ներսում, իսկ պատիճն ինքը՝ Էլեկտրոլիտում (կուտակչի թթվի մեջ): Պատիճի թաղանթը հալվում Է, երբ ջերմաստիճանը հասնում Է Ցելսիուսի 150 աստիճանի, եւ ազատում Է տրիֆենիլֆոսֆատը:
Թեստերի ժամանակ բռնկումը մարվել Է 0,4 վայրկյանում:
Լիթիումա-իոնային մարտկոցներն օգտագործվում են շատ սարքերում եւ հայտնի են նրանով, որ հեշտությամբ բռնկվում են:
Սթենֆորդի համալսարանի անձնախմբի կատարած հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Science Advances հանդեսում:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



