ՌԴ-ն ակնկալում Է, որ ԱՄՆ-ը կմասնակցի միջսիրիական հանդիպմանը Աստանայում. Լավրով
INTERNATIONAL NEWSՌուսաստանը ճիշտ Է համարում ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչներին հրավիրել հունվարի 23-ին Աստանայում Սիրիայի շուրջ կայանալիք բանակցություններին եւ հույս ունի, որ Վաշինգտոնը կընդունի հրավերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2016 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
«Այժմ հանդիպում Է նախապատրաստվում Աստանայում,-ասել Է նախարարը:-Ճիշտ ենք համարում ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչներին հրավիրել մասնակցելու դրան»:
«Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կկարողանա ընդունել այդ հրավերը, որ նա իր փորձագետներով ներկայացված կլինի հնարավոր ցանկացած մակարդակով,-ընդգծել Է Լավրովը:-Դա կլինի առաջին պաշտոնական շփումը, որի ընթացքում կարելի կլինի սկսել քննարկել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



