Գիտնականները նշել են արյան բարձր ճնշման անսպասելի առավելությունը
SOCIETYԱմերիկացի գիտնականները ցույց են տվել, որ զառամյալ հասակում արյան բարձր ճնշումը կապված Է ծերունական տկարամտության զարգացման ցածր ռիսկի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան ուսումնասիրությունը հրապարակված Է Alzheimer՚s & Dementia: The Journal of the Alzheimer՚s Association-ում, դրա մասին համառոտ պատմել Է EurekAlert!-ը:
Բժիշկները կապ են հայտնաբերել արյան բարձր ճնշման, հատկապես եթե այն ի հայտ Է եկել 80 եւ ավելի բարձր տարիքում, եւ 90 տարեկանից հետո տկարամտության հայտնվելու ռիսկի նվազման միջեւ: Իրենց եզրակացություններին գիտնականները եկել են՝ դիտարկելով 559 մարդու, որոնցից յուրաքանչյուրը եղել Է 90-ից բարձր տարիքի: Հետազոտության ընթացքում դրա մասնակիցների մոտավորապես 40 տոկոսի մոտ (224 մարդ) ախտորոշվել Էր տկարամտություն:
Մինչդեռ այս ախտորոշմամբ մարդկանց թիվն ավելի փոքր Էր նրանց թվում, ում մոտ 80-89 տարեկանում սկսել Էին դիտվել արյան բարձր ճնշման դեպքեր: Այն տարեցների համեմատությամբ, որոնց մոտ չի գրանցվել այս առանձնահատկությունը, այս մարդկանց մոտ միջին հաշով 42 տոկոսով քիչ Է զարգացել տկարամտությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



