Լեհաստանում մոլեգնող սառնամանիքի զոհերի թիվը հասել Է 85-ի
SOCIETYԼեհաստանում վերջին մեկ օրվա ընթացքում երկու մարդ Է մահացել ցրտահարությունից, զոհերի ընդհանուր թիվը 2016 թվականի նոյեմբերի 1-ից հասել Է 85-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին հայտնել Է անվտանգության կառավարական կենտրոնը:
«Միայն երեկ ցրտահարությունից երկու մարդ Է մահացել Նիժնեսիլեզի եւ Լոձի վոյեւոդություններում: Նոյեմբերի սկզբից մահացել Է արդեն 85 մարդ»,-պատմել Է կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Աննա Ադամկեւիչը, որի խոսքը մեջբերում Է PAP գործակալությունը:
Լեհաստանում խիստ ցրտել Է հունվարի առաջին կեսին, հատկապես ցածր ջերմաստիճաններ են դիտվել Մալոպոլյան վոյեւոդությունում, որտեղ գիշերը ջերմաչափերի սյուներն իջել են մինչեւ ըստ Ցելսիուսի մինուս 37 աստիճան: Երկրի ջերմաստիճանային ռեկորդը՝ մինուս 41 աստիճան, գրանցվել Է 1940 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 14.00
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



