Yerevan, 28.October.2026,
00
:
00
BREAKING

Կոսովոն դարձյա՞լ արյունահոսող խնդիր կդառնա

INTERNATIONAL NEWS
Անցած հանգստյան օրերին Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարեց, թե իր երկիրը շատ մոտ էր Կոսովոյի ալբանացիների հետ նոր ընդհարմանը, և եթե իր վարչապետ Ալեքսանդր Վուչիչը վերջին պահին ետ չկանգներ Արևմուտքի կողմից այդքան թմբկահարված՝ Սերբիա–Կոսովո գնացքի վերագործարկման մտքից, հնարավոր է, որ աղետ պատահեր:
 
Համաձայն ամենատարբեր աղբյուրների՝ իրականությունը հետևյալն է. չնայած Սերբիան մինչ այժմ շատ բան է արել ԵՄ մտնելու համար, այդ թվում՝ Կոսովոյի հետ հարաբերությունները կարգավորելու առումով, այդուհանդերձ, բացարձակապես չի հաշտվել այն կորցնելու մտքի հետ և 1999–ից դադարեցված հաղորդակցությունը, որ փորձել է վերականգնել անցած շաբաթ օրը, իսկապես մի քիչ սադրիչ կերպով է արել: Գնացքը, որ Բելգրադից ուղևորվել է Փրիշտինա, իր վրա «Կոսովոն Սերբիա է» մակագրությունն է ունեցել, ինչի պատճառով էլ ալբանացիները փորձել են ականապատել այն: Ավելին՝ Փրիշտինայից նախագահի մակարդակով է տիրաժավորվել խիստ ագրեսիվ հռետորաբանություն, ինչին ի պատասխան Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարել է, թե՝ ալբանացիների շարունակական սադրանքների դեպքում ստիպված է լինելու անել ոչ թե այն, ինչ կամենում է, այլ այն, ինչ անհրաժեշտ է համարելու: Նիկոլիչն, ի դեպ, մեղադրել է ոչ միայն ալբանացիներին, այլև նրանց հովանավոր՝ ԱՄՆ դեմոկրատներին (որոնց անուններով այս պահին Կոսովոյում փողոցներ են անվանակոչում), դժգոհելով, թե կատարվածի առնչությամբ ոչ Եվրամիությունն է որևէ կերպ արձագանքել, ոչ՝ ՆԱՏՕ–ն: Իսկ դա այս պահին շատ կարևոր է հենց միայն այն պատճառով, որ սերբական պնդմամբ՝ երկիրն ահաբեկչության կենտրոն դարձրած ֆիգուրներից մեկը՝ Կոսովոյի վարչապետ Իսա Մուստաֆան հայտարարել է, թե այն, ինչ իրենք արել են, արել են ԵՄ ղեկավարության հետ համաձայնեցված:
 
 
Իրավիճակն իսկապես մտահոգիչ է այն առումով, որ այն հաջորդեց Բելգրադ–Փրիշտինա սկանդալին, որ դրսևորվել էր երկու օր առաջ, Կոսովոյի ազատագրական բանակի դաշտային հրամանատար և Կոսովոյի նախկին վարչապետ, Ֆրանսիայում ձերբակալված Ռամուշ Խարադինայի՝ երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ ազատ արձակելու կապակցությամբ:
 
 
Սերբիայի արդարադատության նախարար Նելա Կուբրովիչը հայտարարել էր, թե ֆրանսիական իրավական մարմիններն իրենք էլ լավ գիտեն դաշտային հրամանատարի կատարած գազանությունների մասին, որ զինված խմբեր պահելուց մինչև սոսկալի զանգվածային սպանություններ, բռնաբարություն, թալան ու ավերածություններ է ընդգրկում: Նախարարը պատրաստակամություն է հայտնել ամենաթափանցիկ կերպով իրականացնել դատավարությունը, եթե Ֆրանսիան արտահանձնի հանցագործին:
 
Սերբական մամուլը, սակայն, գրում է, թե իրենք չեն հավատում իրադարձությունների նման ընթացքին, որովհետև այդ ժամանակ կպարզվի, որ այն, ինչ կատարվել է 99–ին, մեծագույն քաղաքական բլեֆ ու խայտառակ սխալ է եղել՝ Կոսովոյի անկախությամբ հանդերձ: Բացի այդ, Ֆրանսիան հո չի՞ կարող թույլ տալ՝ ամբողջ աշխարհն իմանա, թե իրականում ով է Կոսովոյի ներկայի նախագահ Հաշիմ Տաչին՝ Ռամուշի մերձավոր զինակիցն ու բոլոր գազանությունների անմիջական մասնակիցը:
 
Ի դեպ, ինքը՝ Տաչին, վստահություն է հայտնել, թե Ֆրանսիան Խարադինային չի արտահանձնի Սերբիային: Բայց փորձագետներ էլ կան, որոնք պնդում են, թե Քլինթոնների կլանի գահավիժմանը զուգահեռ, հնարավոր է, Թրամփը թույլատրի սերբական իրականության վերհանումը և նոր լույսի տակ ներկայացնի բոլոր նրանց, ովքեր ռամուշների միջոցով զինված ընդհարումներ հրահրեցին և նպաստեցին Հարավսլավիայի մասնատմանը:
 
Ինչքանով է սա ճշմարտությանը մոտ՝ չենք կարող ասել: Բայց փաստ է, որ համաձայն Սերբիայի արտգործնախարար Դաչիչի՝ Եվրոպայում մեծ ուշացումով սկսել են հասկանալ, թե ինչ մեծ սխալ են գործել՝ քլինթոնների ու օլբրայթների դուդուկի տակ պարելով: Ավելին՝ նա հայտարարել է, թե հենց եվրոպական հատուկ ծառայություններից են իրենց զգուշացրել և՛ Խարադինայի ազատ արձակման, և՛ սերբ դիվանագետների վրա հնարավոր հարձակման ու նրանց պատանդ վերցնելու մասին:
 
 
Մի խոսքով՝ այստեղ նորից լարված վիճակ է: Սերբիայի նախագահը հայտարարել է, թե պատրաստ է գնացքի փոխարեն այլևս տանկեր ուղարկել Կոսովո՝ անընդհատ ճնշվող սերբ փոքրամասնությանը պաշտպանելու նպատակով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պատրաստ է նաև առաջինը մեկնել ճակատ …
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter