Բրիտանացիներն աշխարհում առաջին ավտոբուսային շրջագայությունն են կազմակերպել շների համար
SOCIETYԼոնդոնում գործարկել են աշխարհում առաջին ավտոբուսային շրջագայությունը շների եւ նրանց տերերի համար: Այս ծառայությունը տրամադրվում Է անվճար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail թերթին:
Մեկ ժամ տեւողությամբ շրջագայությունը ներառում Է այցելություն Անգլիայի մայրաքաղաքի այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Հայդ-փարքը, Գրին-փարքը, Քենգսինգթոնի Փալաս Գարդենս փողոցը եւ այլն: Ավտոբուսը կանգ Է առնելու դրանցից յուրաքանչյուրի մոտ, որպեսզի շները եւ նրանց տերերը կարողանան զբոսնել:
Շրջագայության մասնակիցները կկարողանան այցելել ռեստորաններ, որոնց մուտքն ազատ Է կենդանիների համար, եւ մասնագիտացված ատրակցիոններ: Ուղեվարը շրջագայության ընթացքում ներկայացնում Է, թե ինչպես Է Լոնդոնի պատմությունը կապված շների հետ:
Նշվում Է, որ շրջագայությունը գործարկել են հունվարի 16-ին: Ավտոբուսը կերթեւեկի օրական երեք անգամ՝ մինչեւ հունվարի 19-ը ներառյալ:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



