Թերեզա Մեյ. Բրիտանիան ԵՄ-ի միասնական շուկայից դուրս կգա ԵՄ-ը լքելուց հետո
INTERNATIONAL NEWSԲրիտանիան ԵՄ-ի միասնական շուկայից դուրս կգա ԵՄ-ը լքելուց հետո: Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Բրիտանիան ԵՄ-ի հետ հավասար գործընկեություն կփնտրի, սակայն չի ընդունի այնպիսի մոդելներ, որոնք մյուս երկրներն են օգտագործում, որոնք ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրեր ունեն:
«Ցանկանում եմ, որ հստակ լինի: Այն, ինչ ես առաջարկում եմ, չի կարող միասնական շուկային անդամակցություն ենթադրել»,- ասել է Մեյը:
«Մենք ձգտում ենք շուկային հասանելիության առավելագույն հնարավորություն ունենալ ազատ առեւտրի մասին նոր համընդգրկուն, համարձակ եւ հավակնոտ համաձայնագրի միջոցով: Որոշակի ոլորտներում այս համաձայնագրի մեջ կարող են ներառվել ներկայիս միասնական շուկայի առանձին մեխանիզմներ»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



