Գամբիայի հեռացող նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել
INTERNATIONAL NEWSԳամբիայի նախագահ Յահա Ջամեհը երկրում 90-օրյա արտակարգ դրություն է հայտարարել պաշտոնավարման ավարտից մեկ օր առաջ, հաղորդում է BBC–ն։
Հարեւան երկրների առաջնորդները այժմ փորձում են ստիպել Ջամեհին իշխանությունը հանձնել անցած տարվա դեկտեմբերին կայացած նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու Ադամ Բարոուին, ում երդմնակալության արարողությունը պետք է կայանա հունվարի 19–ին Սենեգալում։
Արտակարգ դրություն մտցնելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Նիգերիան իր ռազմանավն էր մոտեցրել Գամբիայի ափերին՝ փորձելով ճնշում գործադրել Ջամեհի վրա։ Արեւմտյան Աֆրիկայի երկրները մոբիլիզացնում են ուժերը, սակայն նշում, որ ռազմական միջամտություն միայն ծայրահեղ դեպքում կարող է լինել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



