Թրամփը նշանակել Է ռազմավարական նախաձեռնությունների եւ տեխնոլոգիաների գծով օգնականներին
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Քրիստոֆեր Լիդելին նշանակել Է ռազմավարական նախաձեռնությունների հարցերով իր օգնական եւ տնօրեն, իսկ Ռիդ Քորդիշը, որը նույնպես նշանակված Է նախագահի օգնականի պաշտոնում, Սպիտակ տան աշխատակազմում կզբաղվի միջգերատեսչական նախաձեռնությունների եւ տեխնոլոգիաների ոլորտում նախաձեռնությունների խնդիրներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախընտրական արշավի ընթացքում Լիդելն զբաղվում Էր Թրամփի համար կադրերի ընտրությամբ, իսկ Քորդիշն ընրություններում հաղթանակից հետո ղեկավարել Է այն աշխատակիցների խմբերը, որոնք գործերի ընդունման համար ուղարկվում Էին տարբեր ֆեդերալ գերատեսչություններ:
Թրամփն, այս նշանակումների մասին հայտարարելով իր ինտերնետ-կայքում, նշել Է, որ «թե՛ Լիդելը եւ թե՛ Քորդիշն ավելի վաղ գլխավորել են խոշոր ընկերություններ եւ կարեւոր դեր են խաղացել իշխանությունը նոր վարչակազմին հանձնելու գործընթացում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



