Կանադացի գիտնականը ցեցի նոր տեսակն անվանել Է Թրամփի պատվին
SOCIETY Կանադացի գիտնական Վազրիք Նազարին Կալիֆոռնիայում հայտնաբերել Է ցեցի նոր տեսակ եւ այն անվանել Է Neopalpa donaldtrumpi՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պատվին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես պարզաբանել Է Նազարին, միջատի գլուխը ոսկեգույն աղվամազ Է ծածկում, ինչը նրան շատ Է հիշեցրել Թրամփի սանրվածքը:
Թեւերի շուրջ մեկ սանտիմետր բացվածքով միջատը բնակվում Է Կալիֆոռնիայի հարավում եւ Մեքսիկայի Ստորին Կալիֆոռնիայի նահանգում:
Դա առաջին միջատն Է, որն անվանվել Է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի պատվին:
Այսօրվա դրությամբ կենդանիների եւ միջատների ինը տեսակներ, այդ թվում՝ ձուկ, սարդ եւ մակաբույծ որդ, կրում են երկրի գործող նախագահ Բարաք Օբամայի անունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



