Յուրա Մովսիսյանը հույս ունի, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
SOCIETYԱմերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է 2018 թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության մասին:
«Գիտեմ Ռուսաստանը և գիտեմ ռուսներին: Նրանք շատ ընկերական, հյուրընկալ մարդիկ են, և ես հավատում եմ, որ աշխարհի այս առաջնությունը կարող է լինել լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ: Աշխարհի այդ առաջնությանը կմասնակցեն իմ ընկերներից շատերը, և ես լիահույս եմ, որ կմասնակցի նաև իմ երկրի` Հայաստանի թիմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մովսիսյանը ESPNFC-ին:
Յուրա Մովսիսյանը չի հրավիրվում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ՝ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի պահանջով: Մովսիսյանը մինչ այս ազգային թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ խփելով 10 գոլ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



