Ուժգին երկրաշարժ Է տեղի ունեցել Իտալիայում
SOCIETYՈւժգին երկրաշարժ Է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական մասում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters գործակալությանը, երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր 10 կիլոմետր խորության վրա, Իտալիայի մայրաքաղաք Հռոմից մոտավորապես 100 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում, մագնիտուդը կազմել Է 5,4: Ցնցումներն զգացվել են Հռոմում եւ երեք տարածաշրջանների՝ Լացիոյի, Աբրուցոյի եւ Մարկեի քաղաքներում: Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, Էպիկենտրոնը գտնվում Էր Ամատրիչե քաղաքից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա, որը լրջորեն տուժել Է 2016 թվականի օգոստոսի 24-ի երկրաշարժից: Այն ժամանակ Ամատրիչեում եւ հարեւան Ակումոլի եւ Արկուատե քաղաքներում զոհվեց 300 մարդ, ավերվեցին հազարավոր տներ: Սեյսմոլոգները գրանցել Էին ավելի քան 45 հազար հետցնցում, ներառյալ հոկտեմբերին տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժը: Այն ժամանակ տուժեցին տասնյակ մարդիկ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



