Լոբսթեր նախագահի համար. հայտնի Է դարձել պաշտոնակալության օրը Թրամփի ճաշացանկը
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Մայք Փենսին պաշտոնակալության արարողությունից հետո ավանդական ճաշկերույթի ընթացքում կմատուցեն ամերիկյան լոբսթեր, մանր ծովախեցգետին՝ զաֆրանի սոուսով եւ մարմարանման տավարի միս, պատրաստված գրիլում՝ մուգ շոկոլադով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Բազմամյա ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի համատեղ կոմիտեն պաշտոնակալությունից հետո նախագահի եւ փոխնախագահի համար հանդիսավոր ճաշկերույթ Է կազմակերպում Կապիտոլիումի շենքում: Առաջին նման ճաշկերույթը տեղի Է ունեցել 1953 թվականին ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Դեւիդ Էյզենհաուերի համար: Ճաշկերույթն ուղեկցում են կենացները, ճառերը եւ նվերները:
Թրամփի ճաշը կլրացնի շոկոլադե սուֆլեի եւ բալ-վանիլային պաղպաղակի աղանդերը: Ճաշին կմատուցեն 2013 թվականի J. Lohr Arroyo Vista Շարդոնե, 2012 թվականի սահմանափակ խմբաքանակի Delicato Black Stallion Կաբեռնե Սովինիոն՝ արտադրված Նապայի հովտում, իսկ աղանդերին՝ Korbel Natural «հատուկ պաշտոնակալական» կալիֆոռնիական շամպայն:
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքի մոտ, որտեղ նիստեր Է գումարում ԱՄՆ-ի Կոնգրեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



