Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հումորային դուետներ, որոնք այդպես էլ անփոխարինելի մնացին

PHOTO

Հայկական հումորը ներկայումս իսկական ճգնաժամ է ապրում, ու սա ոչ թե հոռետեսական դիտարկում է, այլ իսկապես փաստ: Թերթում եմ հայկական հեռուստաալիքներն ու հասկանում, որ ժանրային հումորը եթերից իսպառ վերացել է:

Բայց չէ՞ որ ժամանակ կար, երբ մեր եթերում մեկը մեկից հավես հաղորդումներ կային՝  ցանկացած ճաշակի ու ինտելեկտի համար: Առողջ մրցակցության պայմաններում հումորային դուետներ էին ձևավորվել, որոնք ամեն ջանք գործադրում էին իրենց նախագծերը լավագույնը դարձնելու համար և արդյունքում էլ շահում էր սպառողը, այսինքն՝ հեռուստադիտողը: Այսօր կանդրադառնամ այն հումորային հաղորդումներին, որոնք այդպես էլ հեռուստադիտողի համար մնացին չգերազանցված, ամենասիրելին ու լավագույնը։

«Կարգին հաղորդում»: Այս նախագիծը հայկական հեռուստատեսության երբևէ ունեցած ամենաերկարակյաց նախագծերից մեկն էր: Սկեչ-շոուն եթերում էր ռեկորդային երկար ժամանակ՝ 8 տարի: Դե իսկ նրա հրաշալի դերասանները՝ Մկրտիչ Արզումանյանն ու Հայկ Մարությանը նախագծի շնորհիվ իսկական աստղեր դարձան: «Կարգին հաղորդում»-ից հետո տղաները էլի շատ հաջողված ու կայացած նախագծեր ունեցան, սակայն բոլոր այդ նախագծերը մնացին «Կարգին հաղորդման» ստվերում:

 

«Բեռնարդ շոու»: Այս նախագիծը ևս շատ երկար ժամանակ մնաց հայկական հեռուստաեթերում: Միայն նրա համար, որ հանկարծ բաց չթողնեն հաղորդման մեկնարկը, մարդիկ մնում էին ալիքին հաղորդումից առնվազն կես ժամ առաջ: Իսկ հաղորդումն այսպես էր սկսվում. ուրախ ու ռիթմիկ երաժշտության տակ հաղորդավարների սեղանի վրա պարում էին կիսամերկ գեղեցկուհիները, որից հետո սկսվում էր բուն հաղորդումը, որն իրենից հումորային թոք-շոու էր ներկայացնում: Արտյոմ Մարկոսյանն ու Արմեն Վարդանյանը ևս հետագայում շատ նախագծեր ունեցան, սակայն «Բեռնարդ շոուն» անկրկնելի մնաց:

 

Ռաֆայել Ղազանչյանն ու Հովհաննես Ազոյանը հաղորդավարական դուետ էին կազմել ու վարում էին «Բարի լույս, հայե՛ր» և «Բարի երեկո, հայե՛ր»  ծրագրերը՝ ուղիղ եթերում: Տղաների հումորը անսպառ էր ու ամենակարևորը՝ դրական ու պոզիտիվ: Միայն Քիմ Քարդաշյանի հետ նրանց վարած ուղիղ եթերը դեռ հեռավոր 2008-ին արդեն իսկ բավական է նրանց արհեստավարժ հաղորդավարներ կոչելու համար: Սակայն տղաների դուետը խարխլվեց, դրա հետ մեկտեղ նաև հեռուստադիտողը զրկվեց հաղորդավարական այս հրաշալի հումորային զույգից:

 

Արմեն Պետրոսյանի ու Գրիգոր Գասպարյանի հաղորդավարական դուետը իսկապես լավագույններից էր: Տղաները դեռ այն տարիներին անում էին մի բան, որը պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից լավագույնն էր իր ժանրի մեջ: Խոսքը «Բլեֆ»-ի մասին է, որի շրջանակներում մարդ չմնաց հայկական շոու-բիզնեսում, ում գլխին «չսարքեին» տղաները: Ափսոս, որ նման որակի ու այդ ժանրի հաղորդումներ այդպես էլ այլևս չհայտնվեցին մեր եթերում:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards