Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանին
SOCIETYՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հունվարի 18-ին ընդունել է Երևանում մեկնարկած ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Էտվիդաս Բայարունասին և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ և Հայաստան–Լիտվա անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



