Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Հայ հայտնիներ, ովքեր հրաժարվել են իրենց անուններից

PHOTO

Բեմական անուն կոչվածը  հին է այնքան, որքան հին է արվեստը: Համաշխարհային արվեստի մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ մենք անհատին ճանաչում ու սիրում ենք մեկ անունով, իսկ անձնագրով նա բոլորովին այլ անուն ունի: Ժամանակակից աստղերի մոտ էլ այս երևույթը շատ տարածված է, օրինակ՝ պարզվում է, որ  Մադոննան ժամանակին Լուիզա Չիկոնե էր, Մերլին Մոնրոն՝  Նորմա Ջին, Լեդի Գագան էլ  Ստեֆանի Ջոնս: Իսկ ռուսական փոփ երգչուհի Վալերիան ի ծնե Ալլա է եղել, Դիմա Բիլանն էլ Վիկտոր Բելան:

Մեր հայ հայտնիների մեջ էլ քիչ չեն նրանք, ովքեր ժամանակին հրաժարվել են իրենց ծննդյան վկայականներում գրանցված անուններից և ընտրել են անուններ, որոնց հետ ավելի հաշտ ու համերաշխ են ապրում: Այսօր կանդրադառնանք նրանցից մի քանիսին:

Անատի Սաքանյան-Իրականում Անահիտ: Պարզապես, քանի որ Անահիտը հայկական ավանդական, ու ըստ այդմ նաև շատ տարածված անուն է, իսկ Անատին ի սկզբանե որոշել էր հայտնի դառնալ, նա նախընտրեց իր անվան մեջ անել մի քանի տառի տեղափոխություն: Արդյունքում Անահիտը դարձավ Անատի, ում սիրում ու ճանաչում են որպես մեր շոուբիզնեսի ամենագեղեցիկ ու յուրատիպ դերասանուհիներից մեկը:

Արտակ Վարդանյան-Իրականում Արտավազդ: Արտակին այս անունով երևի միայն հարազատները գիտեն ու համադասարանցիները: Ու չնայած հաղորդավարը անձնագրով դեռ շարունակում է Արտավազդ մնալ, այնուամենայնիվ, բոլորի համար նա Արտակ է:

Էրիկ Անթառանյան-Իրականում Արման Անթառանյան: Հարցազրույցներից մեկում  Էրիկը պատմեց, թե ինչպես նա Արմանից Էրիկ դարձավ: Բանը նրանումն է, որ վաղ մանկությունից նրա ամենասիրելի կինոպերսոնաժը եղել է ֆրանսիական ՛՛Խաղալիքը՛՛ ֆիլմի նախագահի քմահաճ ու կամակոր տղան՝ Էրիկը, ում հետ էլ Արմանն իրեն ասոցացնում էր: Ու ահա երբ եկավ անձնագիր ստանալու տաիրքը, Էրիկը,  նախապես համաձայնեցնելով իր մայրիկի հետ, անձնագրում գրանցվեց իր սիրելի անունով:

Ջուս Համբարյան-Իրականում Յանինա Համբարայան: Ջուսը ևս իրեն լիարժեք չէր զգում այն անվան հետ, որը ժամանակին իրեն ծնողներն էին տվել: Սկզբում միայն որպես բեմական անուն, իսկ ներկայումս նաև անձնագրով հաստատված՝ նա կրում է Ջուս անունը, որն ինչպես ինքն է մեկնաբանում՝ իր կերպարի պես  հյութեղ է ու ամեն անգամ տարբեր:

Թաթա-Իրականում Ալբերտ Սիմոնյան: Դե բնականաբար՝ Թաթա ի ծնե այս հայտնի երգիչը լինել չէր կարող: Պարզապես  մանկությունից իրեն այդպես են կոչել:  Հետագայում Թաթան իր կեղծանունը նաև բրենդ դարձրեց, համանուն փրոդքաշն ստեղծեց ու հիմա նրան որպես Ալբերտ երևի թե միայն ամենամտերիմներն են ճանաչում:

Էնջլ-Գայանե Մարտիրոսյան: Սերիալային դերասանուհի Էնջլն էլ ժամանակին երգում էր, իսկ բեմական անունը նրան անհրաժեշտ էր իր կերպարն ամբողջացնելու համար:  Բեմի վրա նա գրեթե միշտ հրեշտակի թևերով էր ելույթ ունենում, երգերն էլ միստիկական բովանդակության էին:  Էնջլ  կեղծանունն այս պարագայում ամբողջացրեց աղջկա կերպարը:

Ռիչարդ Մադլենյան-Նորայր: Իրականում Մադլենյանը ևս Ռիչարդի իսկական ազգանունը չէ: Նա այդ ազգանունը ստացել է իր մայրիկի պատվին ու հարցազրույցներից մեկում պատմել է, որ պարզապես նոր ազգանուն ունենալու համար իր մայրիկի՝ Մադլենի անվան վերջում –յան  է ավելացրել: Ու եթե Նորայր անունով հազարավոր երիտաասրդների կարելի է հանդիպել, ապա Ռիչարդ և այն էլ Մադլենյան՝ միանշանակ մեկն է: Հավանաբար հենց սրան էլ ցանակցել է հասնել դերասան-երգահանը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan