2.000-ից ավելի մարդ 1 օրում Սիրիայից Թուրքիա է փախել (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ու քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով հունիսի 10-ին ավելի քան 2.000 մարդ է հեռացել Սիրիայից` ապաստան գտնելով հարևան Թուրքիայում:
Ինչպես նշում է english.alarabiya.net-ը, հայտնի է, որ նրանցից 686-ն իրաքցի են, ովքեր սկզբում իսլամիստների ռազմական գործողությունների պատճառով Իրաքից Սիրիա են փախել, իսկ հետո էլ ստիպված են եղել այնտեղից հատել Թուրքիայի սահմանը:
Քաջատեղյակ աղբյուրը AFP գործակալության հետ զրույցում նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում Թուրքիան Սիրիայից 9.000 փախստական է ընդունել: Հայտնի է, որ սիրիական հակամարտության սկզբից ի վեր Թուրքիան ապաստան է տրամադրել 1.8 մլն փախստականի` նրանց համար 2011-2015թթ. ընթացքում ծախսելով 5.5 մլրդ դոլար:







1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



