Վաշինգթոնում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել Թրամփի երդմնակալության կապակցությամբ
INTERNATIONAL NEWSՎաշինգթոնում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության կապակցությամբ, որը կայանալու է հունվարի 20-ին։ CNN–ի փոխանցմամբ, ակնկալվում է, որ հանդիսավոր արարողությանը ներկա է լինելու 900 000 մարդ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ միջոցառումը կարող է արժենալ ավելի քան 100 մլն դոլար։
Անվտանգության ապահովման համար գործի է դրվել ավելի քան 28 հազար անվտանգության աշխատակից, այդ թվում՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից եւ հատուկ ծառայություններից։ Հյուրերը պետք է 6 հսկիչ անցակետ անցնեն նախքան Կապիտոլիում հասնելը։ Բացի այդ, ներկայացվել է արգելված իրերի ցուցակը, որում կա առնվազն 40 առարկա, որոնց թվում՝ հրազեն, ճայթուկներ, հովանոցներ, փուչիկներ, թմբուկներ, սելֆիի ձողեր։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



