ՌԴ ՊՆ. ԻՊ–ը պլանավորում է Պալմիրայում ոչնչացնել մշակութային ժառանգության հնագույն օբյեկտները
INTERNATIONAL NEWSԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն իրենց ուժերը եւ զինանոցը կենտրոնացնում են Պալմիրա քաղաքում՝ նպատակ ունենալով ոչնչացնել մշակութային ժառանգության հնագույն օբյեկտները։ Այս մասին ասել է ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Նրա խոսքով՝ Մոսուլը լքած ահաբեկիչները Պալմիրա են ներկրում մեծաքանակ պայթուցիկներ պատմական հուշարձանները պայթեցնելու համար։ «Մենք տեղեկություն ենք ստացել, որը հաստատում է պատմական հուշարձանների պայթեցման մտադրությունը, մշակութային ժառանգության հնագույն օբյեկտները ոչնչացնելու նպատակով Պալմիրա մեծաքանակ պայթուցիկ սարքեր տեղակայելը»,– ասել է նա։
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



