Ստեղծվել են իմ անունը կրող կեղծ էջեր. Սեյրան Օհանյան
SOCIETYՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր անունով սոցցանցում այլ էջեր կան, որոնք ապակողմնորոշում են հանրությանը:
Սեյրան Օհանյանի գրառման մեջ ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին օրերի ընթացքում ֆեյսբուքում ստեղծվել են իմ անունը կրող կեղծ էջեր, որոնք, ներկայանալով որպես պաշտոնական էջ, ապակողմնորոշում են հասարակությանը՝ իմ անունից հայտարարություններ տարածելով:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ սա է իմ պաշտոնական էջը: Եվ ինձ ուղղված հարցերը, նամակները կարող եք ուղարկել այս հասցեով՝ անմիջականորեն կապ հաստատելով ինձ հետ: Հարգանքով՝ Սեյրան Օհանյան»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



