Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը Brexit–ի հարցով որոշում կկայացնի հունվարի 24-ին
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը Brexit–ի հարցով որոշում կկայացնի հունվարի 24-ին, հայտնում է The Guardian–ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ դատարանը վերջնական որոշում կկայացնի ընդունել թե ոչ Բրիտանիայի կառավարության բողոքարկումն առ այն, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու գործընթացը չի կարող սկսվել առանց խորհրդարանի հավանության։
Անցյալ տարվա նոյեմբերին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը միաձայն որոշում կայացրեց այն մասին, որ վարչապետ Թերեզա Մեյը լիազորություններ չի ունեցել ԵՄ կազմից դուրս գալու բանակցային գործընթացը սկսելու համար։ Կառավարությունը դիմել էր Գերագույն դատարանին, որպեսզի բողոքարկի որոշումը եւ սահմանի, որ կառավարության գործունեությունը չի խախտել խորհրդարանի ինքնիշխանությունը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



