Չինաստանի նախագահը պետական այցով ԱՄՆ է ժամանել
INTERNATIONAL NEWSՉինաստանի ղեկավար Սի Ցզինպինն առաջին անգամ այցով ԱՄՆ է ժամանել: Նա կանգ է առել Սիեթլում, որտեղ ելույթ է ունենալու Ամերիկա-չինական հարաբերությունների ազգային հանձնաժողովի եւ Ամերիկա-չինական գործարար խորհրդի կազմակերպած ընդունելությանը:
Սեպտեմբերի 23-ին Սիեթլում կայանալու է ինտերնետ-արդյունաբերության Ամերիկա-չինական ֆորումը՝ չինական եւ ամերիկյան 30 ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Ֆորումին կմասնակցեն նաեւ Apple-ի, Microsoft-ի, Amazon-ի, Facebook-ի, IBM-ի, Google-ի, Uber-ի ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 24-ին Չինաստանի ղեկավարը կժամանի Վաշինգտոն: Սպիտակ տանը նախանշված են բանակցություններ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Ջոն Քերրիի եւ ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Սյուզան Ռայսի հետ: Սի Ցզինպինը կհանդիպի նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի եւ Կոնգրեսի ղեկավարների հետ:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկու երկրների ղեկավարության բանակցություններում ուշադրության կենտրոնում կլինեն երկկողմ առեւտրի խնդիրներին, միջազգային շուկաներում իրավիճակին, Կորեական թերակղզում իրադրությանն առնչվող հարցեր: Չի բացառվում, որ անդրադարձ կլինի նաեւ կիբեռլրտեսության խնդրին:



