Ադրբեջանական զինուժը Արցախի ուղղութւյամբ կիրառել է «Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ
SOCIETYՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հունվարի 18-ին և լույս 19-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: Հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «Սև նետ», «ԻՍՏԻԳԼ ԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ՝ ընդհանուր առմամբ արձակելով շուրջ 90 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



