ՄԱԿ-ի ԱԽ-ն ամփոփել Է Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի կատարման առաջին տարվա արդյունքները
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 18-ին ամփոփել Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի կատարման առաջին տարվա արդյունքները, որն ուժի մեջ Է մտել 2016 թվականի հունվարի 16-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նիստի մասնակիցները, այդ թվում ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, հավաստել են, որ Թեհրանը կատարում Է գործարքի իր բաժինը եւ միջուկային բնագավառում գաղտնի հետազոտություններ չի անցկացնում:
Ինչպես հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը, մեկ տարվա ընթացքում համաշխարհային կազմակերպության ղեկավարությունը չի ստացել «ոչ մի կարգի հաղորդումներ, ինչպես նաեւ չունի բաց աղբյուրներից տեղեկատվություն Իրանին միջուկային նյութերի մատակարարումների, վաճառքների կամ հանձնման մասին, որոնք հակասեին Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձեւի դրույթներին», որն ընդունվել Է գործարքի աջակցման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



