Ժամանակակից երեխաները երբեք չեն հասկանա այս ամենը․ երևույթներ մեր մանկությունից
PHOTOԿան այնպիսի երևույթներ, որոնք անծանոթ են ժամանակակից երեխաներին։ Նրանք չեն հասկանա, թե ինչ է նշանակում առանց սմարթֆոնների ու համակարգիչների ապրել։
onedio.ru-ն գրում է, որ դեռահասների համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է դրսում կանգնած կանչել ընկերներին՝ առանց նրանց զանգահարելու։ Նրանց մանկությունը երբեք մերին չի նմանվի։
Ահա մի քանի երևույթ, որոնք հաստատ չեն հասկանա ժամանակակից սերնդի ներկայացուցիչները։
1. Երբ լուսանկարվում ես ու չես կարող իմանալ, թե ինչ տեսք ունես լուսանկարում։
2. Երբ Google-ի փոխարեն հանրագիտարանում ես ինֆորմացիա փնտրում։
3. Երբ ստիպված ես մեծ նվագարկիչ քարշ տալ, որպեսզի երաժշտություն լսես։
4. Երբ երաժշտությունը դանդաղում է, քանի որ նվագարկիչի մարտկոցը նստում է։
5. Երբ փչում ես տեխնիկայի վրա, որպեսզի սկսի աշխատել։
6. Երբ չգիտես, թե ինչպես հայտնել ընկերներին, որ ուշանում ես։
7. Երբ հեռախոսահամարների գրքի մեջ փորձում ես անհրաժեշտ հեռախոսահամարը գտնել։
8. Երբ ռադիոյով քո սիրելի երաժշտությունն է միանում և այն ձայնագրում ես սկավառակի վրա, որ հետո լսես։
9. Երբ կասետային սկավառակը չի աշխատում և օգնության է հասնում սովորական մատիտը։
10. Երբ պետք է սկավառակ գնել ու դնել համակարգչի մեջ, որպեսզի ցանկալի ծրագիրը ներբեռնվի։