Թրամփը 25 մլն դոլար Է վճարել իր «համալսարանի» գործով հայցերի կարգավորման համար. CNN
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող կազմակերպությունը, որն անցյալում կրում Էր Trump University անվանումը, 25 միլիոն դոլար Է վճարել իր ենթադրյալ խարդախ գործունեության գործով դատական հայցերի կարգավորման նպատակով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ փողը փոխանցվել Է ընտրված նախագահի պաշտոնակալությունից երկու օր առաջ, որը կկայանա հունվարի 20-ին: Կազմակերպությունը, որը վերանվանվել Է եւ այժմ կոչվում Է Trump Entrepreneur Initiative (TEI), որպես փոխհատուցում երկու կոլեկտիվ հայցերի գծով 21 միլիոն դոլար Է վճարել շուրջ յոթ հազար նախկին ուսանողների: Մնացած 4 միլիոն դոլարը TEI-ն վճարել Է այն հայցի կարգավորման համար, որը նրա դեմ հարուցել Է Նյու Յորքի դատախազությունը, նշել Է հեռուստաալիքը:
Trump University-ն իր նախկին տեսքով վաղուց Է դադարեցրել գոյությունը, քանի որ գործել Է առանց ուսումնական հաստատության թույլատրագրի: Դրանք եղել են գործարարության բնագավառում հաջողության հասնելու ունակությունների ուսուցման յուրատեսակ դասընթացներ: Հայցվորները պնդում են, որ իրենք օգտակար գիտելիքներ այդպես Էլ չեն ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



