Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


«Ռիտայի հետ ծանոթացել եմ համացանցում». Կարո Հովհաննիսյանն իր նշանադրության և իր ընտրյալի մասին

PHOTO

Tert.am-ը գրում է

«Վերադարձ», «Դժվար ապրուստ» և այլ  հեռուստասերիալներից հայտնի Կարո Հովհաննիսյանն օրեր առաջ նշանադրվել է 24-ամյա Ռիտա Մարգարյանի հետ: Դերասանը նշանադրությունից հետո առաջինը Tert.am Life-ին է պատմել ընտրյալի և նշանադրության մասին:

 «Մենք կատարեցինք մեր համատեղ կյանքի առաջին լուրջ քայլը: Խոստումնալից և շատ պատասխանատու պահ էր: Մեծ նշանադրություն չի եղել: Մեր երկուսի ընտանիքի անդամներն են եղել ու վերջ: Բայց այնպես ստացվեց, որ մեզ հետ միասին սկսեցին ուրախանալ ու շնորհավորել սրահում գտնվող օտար մարդիկ: Ընդհանուր ուրախություն էր տիրում այդ պահին»,- ասաց Կարոն:

 Դերասանը նշեց, որ հատուկ անակնկալ չի եղել ո՛չ իր, ո՛չ Ռիտայի կողմից: Նրանք միասին են զբաղվել կազմակերպչական հարցերով՝ սկսած նվերների ընտրությունից, վերջացրած մատանիով: «Մատանու ընտրությունը Ռիտայինն էր: Այստեղ չկար իր ուզած մատանին և մենք պատվիրեցինք»,- նշեց դերասանը:

 Կարոյի սիրելին մասնագիտությամբ դիզայներ-նկարչուհի է: Սովորում է Մոսկվայում: Ռիտան չորրորդ կուրսում է։ Շուտով Կարոն և սիրելին կմեկնեն Մոսկվա, Ռիտան կավարտի համալսարանն ու կվերադառնան Հայաստան։ «Շատ տաղանդավոր դիզայներ է, շատ լավ մարդ, կողակից, ընկեր, քույր: Ամեն ինչով համապատասխանում է այն իդեալին, որն ունեցել եմ: Իր հետ ծանոթացել եմ համացանցում: Instagram-ում պատահական տեսնելով իր լուսանկարները՝ սկսել եմ շփվել իր հետ: Հետո պարզվեց, որ ա գալու է Հայաստան հանգստանալու: Այդ ժամանակվանից մենք սկսեցինք հանդիպել և կապն ավելի խորացավ: Մի ամիս այստեղ մնալուց հետո նա նորից մեկնեց Մոսկվա: Կարճ ժամանակ անց թողնելով այնտեղ ամեն ինչ՝ տունը, մեքենան, ուսումը, տեղափոխվեց Հայաստան, և կատարեցինք մեր համատեղ առաջին քայլը: 5 ամիս ենք շփվել: 6-րդ ամսին որոշեցինք նշանվել: Ամեն ինչ արագ ստացվեց, քանի որ իմաստ չկար երկարացնելու ու սպասելու: Առաջին իսկ հանդիպումից այնպիսի զգացողություն կար, կարծես մենք երկար տարիներ ճանաչել ենք իրար: Զարմանալի էր, որ միանգամից իրար հասկացանք ու ավելի լավ լեզու գտանք իրար հետ, չնայած նա Ռուսատանում էր ապրել, ես՝ Հայաստանում»:

 

 Հարցին, թե ինչու այդպես արագ որոշեցին նշանադրվել, դերասանը պատասխանեց. «Երբ հասկանում ես, որ հանդիպել ես այն մարդուն, որը քեզ համար է, պետք չէ սպասել: Հատկապես, որ կյանքը շատ կարճ է սպասելու համար: Պետք է անել այնպես, ինչպես սիրտդ է ուզում: Բացի այդ, անցյալի մեր կատարած քայլերից հետևություն անելով հակացանք, որ պետք չէր երկարացնել: Անցյալում մենք իրար հետ կապ չենք ունեցել, բայց այնպես է ստացվել, որ երկուսիս կյանքում էլ եղել է ինչ-որ մեկը, որը հիմա չկա։ Հենց դրանից հետո մենք հանդիպեցինք։ Եթե այդ դեպքերը չլինեին, երկուսիս կյանքն էլ այլ կերպ կդասավորվեր և չէինք հանդիպի»:

 Դերասանը նշեց, որ հնարավոր է այս տարի ինքն ու Ռիտան կատարեն իրենց երկրորդ քայլը՝ ամուսնանան: «Եթե ամեն ինչ լավ լինի, մենք այս տարի էլ կպսակադրվենք: Դեռ ոչինչ հստակեցված չի: Երբ ամուսնանանք, այստեղ կբնակվենք ու կաշխատենք, իսկ եթե ինչ-որ բան չստացվի, կմեկնենք արտերկիր: Բայց դա ամենավերջին քայլը կլինի, քանի որ սա մեր հարազատ երկիրն է, սա է մեր տունը և անկախ դժվարությունից մենք այստեղ կապրենք: Ինձ համար շատ կարևոր է, որ իմ ընտանիքը այստեղ ձևավորվի, իմ ապագա երեխաներն այստեղ մեծանան»,- եզրափակեց Կարոն:

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025