Պատահական ոչինչ չի լինում. Աննա Թովմասյանը` Արամեի հետ ճակատագրական հանդիպման, վախերի և մեծ երազանքի մասին
PHOTOAsekose.am-ի բլից հարցերին պատասխանել է Արամեի կինը` երգչուհի Աննա Թովմասյանը:
Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:
Կյանքիս ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է, իմ սիրած էակը: Իմ ապագա պլաններն էլ կապված են իմ սիրելիների հետ: Իսկ ինչ վերաբերում է ձախողումներին, կարծում եմ` դրանք եղել են աննշան և ոչ մի հետք չեն թողել իմ կյանքում:
Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:
Իրականում ոչինչ պետք չէ փոխել, այդ կյանքն է ինձ տրված և ես այն ապրել եմ:
Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:
Ուրախ, դրական, ուշադիր:
Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:
Միշտ սիրել եմ այս կարգախոսը և առաջնորդվել դրանով. «Պատահական ոչինչ չի լինում մեր
կյանքում»:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես:
Ես հաճախ չեմ ասում այդ բառը, որովհետև ուղղակի պատճառ չի լինում, իսկ եթե փորձեմ մտաբերել, ապա ասել եմ ամուսնուն` չնչին պատճառի համար:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:
Ի տարբերություն ներողության` այդ բառը ես հաճախ եմ օգտագործում, որովհետև դրա համար ունեմ մի մեծ, 2 մետրանոց պատճառ:
Ես երջանիկ կլինեի, եթե…
Ես երջանիկ եմ ու կլինեմ, եթե յուրաքանչյուր մարդ զգա այդ երջանկության քաղցրությունը:
Երազում եմ, որ…
Երազում եմ, որ մարդիկ ուրախ ապրեն ու մեկը մյուսին կամենան միայն լավ բաներ:
Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:
Իբր Արամեն ինձանից բաժանվել և ամուսնացել ինչ-որ նախարարի հետ:
Արարք, որի համար զղջում եք:
Եղել են իհարկե նման բաներ, սակայն կարծում եմ, որ ամեն մեկի կյանքում էլ դրանք լինում են:
Երբեք չեմ…
Երբեք չեմ անի վատություն, նույնիսկ` արժանիներին:
Ինչի՞ց եք վախենում:
Ես շատ եմ ուզում պահպանել այն ամենը, ինչ ունեմ այսօր, միգուցե, դա վախ է:
Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:
Քանի որ լացը և՛ ուրախության, և՛ տխրության դրսևորում է, կարծում եմ` շատ են պատճառները:
Որոշում կամ հանդիպում, որը ճակատագրական դարձավ Ձեզ համար:
Դե իհարկե, տարիներ առաջ հանդիպեցի իմ երջանկությանը, իմ սիրելի մարդուն: