Ջենտիլիոնին Մերկելի հետ քննարկել Է ՌԴ-ի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը
INTERNATIONAL NEWS Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել Է Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Corriere Della Sera-ն:
«Առաջարկությունն իրոք «սեղանին Է»,- պարզաբանել Է հրատարակության աղբյուրը:
Սակայն Գերմանիայի ղեկավարությունը խիստ բացասաբար Է վերաբերվում այս գաղափարին: «Ուկրաինայում իրադրությունը չի փոխվել, այն մնում Է շատ լարված: (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինին հրավիրելը կնշանակեր Ղրիմում կատարվածի եւ ազդեցության ոլորտների սահմանազատման տրամաբանության ընդունում»,- պարզաբանել Է անունը չնշված գերմանացի մի պաշտոնյա:
Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն հնարավոր Է համարել Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերականգնումը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



