ԱՄՆ-ում ֆիզկուլտուրայի ժամին ամենագնացը բախվել է դպրոցականների խմբին
INTERNATIONAL NEWSԱՄՆ Վաշինթոնի նահանգում ֆիզկուլտուրայի ժամին ամենագնացը բախվել է դպրոցականների խմբին, որի հետեւանքով մահացել է երկու աշակերտ, եւս երեքը լուրջ վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսը»՝ վկայակոչելով պարեկային ոստիկանի հայտարարությունը, միջադեպը տեղի է ունեցել Բելինգհեմ քաղաքի հյուսիսում: Դպրոցականների խումբը եղել է մայթին, երբ ամենագնացը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու հետեւից մասով բախվել դպրոցականներին:
Ոստիկանի խոսքով, մահացածները 15 եւ 18 տարեկան են, վիրավորներից երկուսը՝ 17 տարեկան:
Ամենագնացի վարորդը ձերբակալվել է: Նա քննիչներին հայտնել է, որ ղեկին քնել է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



