Ֆրանսիայում Լե Պենը, Ֆիյոնը եւ Մարկոնը նախագահի ընտրությունների առաջին փուլի առաջատարներն են
INTERNATIONAL NEWSՖրանսիացիների մեծամասնությունը երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլում մտադիր են քվեարկել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենի, հանրապետության նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի եւ Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես»-ը, վկայում են Ipsos եւ Sopra Steria հետազոտական ընկերությունների եւ Cevipof քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից Monde հրատարակության համար անցկացված հարցման արդյունքները:
Հետազոտության մեջ ներկայացված Է նախագահական ընտրությունների առաջին փուլում իրադարձությունների զարգացման հնարավոր մի քանի տարբերակ: Հարցման մասնակիցներին առաջարկվել Է պատասխանել հետեւյալ հարցին՝ «Եթե նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվեր հաջորդ կիրակի, որ թեկնածուի օգտին առավել մեծ հավանականությամբ կքվեարկեիք»:
Արդյունքների համաձայն, առաջին փուլի առաջարկված բոլոր սցենարներում պոտենցիալ ընտրողների մեծամասնությունը մտադիր Է քվեարկել Լե Պենի օգտին՝ 25-ից 26 տոկոս: Նրան հաջորդում Է Ֆիյոնը. նրա օգտին մտադիր Է քվեարկել հարցման մասնակիցների 24-25 տոկոսը, իսկ 19- 21 տոկոսը՝ Մակրոնի օգտին:
Հարցումը, որին մասնակցել Է 15 հազար 921 մարդ, անցկացվել Է հունվարի 10-15-ն ընկած ժամանակաշրջանում:
Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: BVA հասարակական կարծիքի կենտրոնի եւ Salesforce ընկերության կողմից անցկացված հարցման տվյալներով, որոնք հրապարակվել են դեկտեմբերի 7-ին, երկրորդ փուլ կանցնեն «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը եւ նրա ընդդիմախոսը՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Դրա հետ մեկտեղ հարցումը նշում Է Ֆիյոնի զգալի առավելությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



