Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Հոգեբանական թեստ. Վատատե՞ս ես, լավատե՞ս, թե իրատես

LIFE

Տեստի հարցերին պատասխանեք «այո» կամ «ոչ»:

1. Սիրու՞մ եք ճանապարհորդել:

2.Ցանկանում եք էլի նոր բան սովորել, քան այն, ինչ դուք գիտեք:

3.Հաճա՞խ եք օգտագործում հանգստացնող կամ քնաբեր դեղեր:

4.Սիրում եք հյուր գնալ կամ հյուր ընդունել:

5.Հաճա՞խ է Ձեզ հաջողվում կանխազգալ սպասվող անհաջողությունը:

6.Ձեզ չի թվու՞մ,որ ձեր ընկերները կյանքում ավելի շատ բանի են հասել, քան դուք:

7. Ձեր կյանքում սպորտը տեղ զբաղեցնու՞մ է:

8.Գտնու՞մ եք, որ ճակատագիրը անարդար է ձեր նկատմամբ:

9. Անհանգստացնու՞մ է ձեզ հնարավոր էկոլոգիական աղետը:

10. Համաձա՞յն եք, որ գիտական առաջընթացը ավելի շատ պրոբլեմներ առաջացնում է, քան թե լուծում:

11.Հաջո՞ղ եք ընտրել ձեր մասնագիտությունը:

12.Դուք ապահովագրե՞լ եք ձեր ունեցվածքը:

13.Կհամաձայնվե՞իք մեկնել այլ քաղաք, եթե այնտեղ ձեզ հետաքրքիր աշխատանք առաջարկեին:

14.Գո՞հ եք ձեր արտաքինից:

15.Հաճա՞խ է ձեզ անհանգստացնում թուլությունը:

16.Հե՞շտ եք ընտելանում նոր միջավայրին, տեղ գտնում նոր կոլեկտիվում:

17.Ձեզ շրջապատողները գտնու՞մ են, որ դուք եռանդուն, գործունյա մարդ եք:

18.Հավատու՞մ եք անշահախնդիր ընկերությանը:

19.Ձեզ համար գոյություն ունե՞ն անձնական լավ նախանշաններ`երջանիկ թվեր, շաբաթվա հաջողակ օրեր և այլն:

20.Հավատու՞մ եք, որ յուրաքանչյուրն ինքն է ստեղծում իր երջանկությունը:

 

Հաշվեք բալերը. 1, 2, 4, 7, 11 և 13-20 հարցերի «այո» պատասխանի դեպքում հաշվեք 1 միավոր, «ոչ» պատասխանի դեպքում 0 բալ և հակառակը` 3, 5, 6, 8, 9, 10, 12 հարցերի «այո»-ի դեպքում 0 բալ և «ոչ»-ի դեպքում 1 բալ:

0-4 բալ . Երևում է կյանքը ձեզ շատ տհաճություններ է պատճառել և դուք նրանից այլևս լավ բան չեք սպասում:Անհաջողությունները համարում եք անխուսափելի, իսկ ուրախությունները` պատահական: Խղճահարությունը ձեր և անվստահությունը այլ մարդկանց նկատմամբ խանգարում են ձեզ վայելել կյանքը: Որպեսզի մի քիչ փոխվեք և լավատես լինեք, սովորեք գնահատել այն փոքրիկ ուրախությունները, որ տրվում է մեզանից յուրաքանչյուրին: Հիշեք. կյանքը երբեք այնքան վատը չի լինում, որ հնարավոր չլինի փոխել մեր վերաբերմունքը նրա նկատմամբ:

5-9 բալ. Բնույթով դուք կենսուրախ մարդ եք, բայց կյանքի փորձություններում կորցրել եք ձեր լավատեսությունը: Հիասթափությունը և չիրականացած հույսերը հաճախ են մթագնում ձեր ինքնազգացողությունը: Ձեր գործողությունները ուղղված են ոչ թե նպատակին հասնելուն, այլ անհաջողություններից խուսափելու ցանկությանը: Դրանից էլ ձեզ թվում է, որ ինչ-որ բանի հասել եք: Չէ՞ որ երբ սպասում եք անհաջողության, այն անպայման իրականանում է: Փորձեք փոխել ձեր տեսակետը: Դուք բավականին ուժեղ եք, որպեսզի ձեր կյանքը փոխեք դեպի լավը:

10-14 բալ. Դուք առողջ դատողություն ունեք, գիտեք ձեր և շրջապատի մարդկանց արժեքը: Գիտեք դնել ձեր առաջ իրական նպատակներ և հասնել դրանց: Պարզ տեսնում եք կյանքի ստվերոտ կողմերը, բայց հակված չեք ենթարկվել դրանց: Ձեր ընկերների և մտերիմների համար հուսալի հենարան, քանի որ կարողանում եքև մխիթարել, և անչափ ոգևորել: Հիասթափությունները ձեզ համար չեն: Սակայն այդպիսի դիրքորոշումը խորթ է ձեր շրջապատին և ձեր լավատեսությունը անհասկանալի է նրանց:

15-18 բալ. Դուք լի եք կենսասիրությամբ և օպտիմիզմով, միշտ իրադարձությունների և մարդկանց մեջ կարողանում եք լուսավոր կողմեր:

19-20 բալ Ձեր լավատեսությունը պարզապես անհասկանալի է: Անհաջողությունները ձեզ համար չեն, դուք նրանց պարզապես շրջանցում եք և շտապում նոր ուրախություններին ընդառաջ: Սակայն մտածեք` չափազանց շատ թեթևամիտ չէ ՞ ձեր դիրքորոշումը: Բացառված չէ, որ լուրջ խնդիրների թերագնահատելը կարող է երբևէ հանգեցնել անսպասելի և խոր հիասթափության:

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience