Իսպանիայում ինքնաթիռ է կործանվել. կա երկու զոհ
INTERNATIONAL NEWSԻսպանական Անդալուսիա ինքնավար համայնքի Վելես Մալագա մունիցիպալիտետում փոքր ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է El Mundo-ն:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով մահացել է մեկ կին և նրա 10-ամյա դուստրը:
Կայքի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:00-ին: Աղետի վայր են ժամանել քաղաքացիական գվարդիայի և ոստիկանության աշխատակիցներն ու բուժաշխատողները:
Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



