Զախարովա. Ղարաբաղի հարցը հիշատակվել է Լավրով-Կուրց հանդիպման ընթացքում
INTERNATIONAL NEWSՂարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը քննարկվե է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ նրա ավստրիացի գործընկեր, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցի հանդիպման ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հպանցիկ քննարկվել են բոլոր հարցերը, հաշվի առնելով, որ ղարաբաղյան կարգավորման խնդիրը կազմակերպության (ԵԱՀԿ-ի) տիրույթում է, այդ պատճառով էլ այն հիշատակվել է։ Սակայն, դրանք բանակցություններ չէին, կայացած հանդիպումը ավելի շուտ լայն «գույքագրման» հարց էր՝ օրակարգում առակա բոլոր հարցերը Ավստրիայի նախագահությանը փոխանցելու համատեքստում»,- նշել է Զախարովան։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



