Պատահար Հալաբյան փողոցում. տուժածին հիվանդանոց են տեղափոխել
SOCIETYՊատահար Երեւանի Հալաբյան փողոցում: Այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 20:25-ին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում՝ ծննդատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի 34ZQ868 պետհամարանիշի (վարորդ` Ն.Մ., ծնված 1991թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա ԲԿ», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



