Հունվարի 20-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
PHOTOԽՈՅԵՐ
Եթե այսօր չեք ցանկանում որեւիցե բան անել, ուրեմն մի արեք: Լսեք ձեր սրտի ձայնին, թեպետ դա արդարացում չի լինի ձեր սիրելիի համար: Նրան բացատրություն տալիս փորձեք զոռ տալ երեւակայությանը:
ՑԼԵՐ
Այսօր ինչ խոչընդոտներ էլ տեղի ունենան ձեր եւ ձեր սիրելիի միջեւ, կնպաստեն ձեր հարաբերությունների բարելավմանը: Պետք է, պարզապես, կարողանաք օգուտ քաղել դրանցից:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր բախտը կժպտա Երկվորյակներին: Ընտանիքում էլ ամեն ինչ հարթ կլինի: Սակայն եթե ձեր ընտանիքում կան այնպիսի անդամներ, որոնք դեռեւս ինքնուրույն չեն կարող որոշումներ կայացնել, պետք է ավելի ուշադիր լինեք նրանց նկատմամբ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհասկանա, թե ինչ եք ցանկանում իրեն ասել ձեր այս կամ այն քայլով: Այնպես որ` եթե ցանկանում եք, որ ձեզ ճիշտ ընկալեն, ուրեմն մի վախեցրեք սիրելիին ձեր չափից դուրս խորհրդավորությամբ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզանից կսպասի միայն հարգանք եւ հավատ իր ուժերի հանդեպ: Այնպես որ` եթե անգամ նման զգացում չունեք, ապա, գոնե, ձեւացրեք, թե այդպես է, որպեսզի նրան օգնած լինեք:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրելիին զարմացրեք ձեր խոհարարական հմտություններով: Պարտադիր չէ շատ բարդ ուտեստներ պատրաստել, պարզապես, արեք դա սիրով եւ հնարավորինս յուրահատուկ բաղադրիչներ օգտագործեք ուտեստի մեջ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ ձեր առջեւ դեռ շատ գործեր կան, որոնք չեք հասցրել ավարտին եւ որոնք միայն դուք կարող եք կարգավորել: Սիրելիի վրա պետք չէ հույսը դնել: Սովորեք լինել ավելի ինքնուրույն:
ԿԱՐԻՃՆԵՐ
Հնարավոր է` այսօր ձեր մտերիմները կամ ընկերները որեւիցե բան պատմեն ձեր սիրելիի մասին, որը ձեզ այնքան էլ դուր չի գա: Դուք ինքներդ էլ կնյարդայնանաք նրանց պատմածներից: Բայց հավատացնում ենք` անհանգստանալու կարիք չկա:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր մի փոքր տխուր կլինեք: Անընդհատ կմտածեք անցյալի մասին եւ կցանկանաք վերադառնալ այնտեղ` կարծելով, թե ապագայում ձեզ ոչ մի լուսավոր բան չի սպասվում: Սակայն պետք չէ տխրել: Վաղն արդեն ձեր տրամադրությունն ավելի լավ կլինի, ինչը կնպաստի նաեւ ապագայի հանդեպ ձեր բացասական մտորումների վերացմանը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր աշխատեք շատ լուրջ լինել ձեր սիրելիի հետ: Անգամ, եթե ցանկանաք ծիծաղել, լավ կլինի, որ զսպեք այդ ցանկությունը, հակառակ դեպքում նա ձեր ասածներին լուրջ չի վերաբերվի:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր աշխատեք ձեր սիրելիի պահվածքի վրա: Հակառակ դեպքում նրան կթվա, թե իրեն ամեն ինչ կարելի է եւ, միգուցե, անցնի բոլոր սահմանները:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին մի փոքր լռակյաց կլինի, բայց պետք չէ բացասաբար վերաբերվել նրա այդ տրամադրությանը: Միգուցե, պարզապես, շատ է հոգնել եւ ցանկանում է մի փոքր քնել ու հանգստանալ:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE