Մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանին արտահանձնել են ԱՄՆ
INTERNATIONAL NEWS Մեքսիկայի «Սինալոա» թմրակարտելի պարագլուխ Խոակին Գուսմանին՝ Թզուկ (El Chapo) մականունով, արտահանձնել Է ԱՄՆ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին այս մասին հայտնել Է երկրի արտաքին գործերի նախարարությունը:
«Մեքսիկայի կառավարությունն այսօր Խոակին Գուսման Լոերային արտահանձնել Է ԱՄՆ»,- ասված Է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter միկրոբլոգների ցանցում՝ գերատեսչության պաշտոնական Էջում:
Associated Press (AP) գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը, նշում Է, որ Գուսմանին դատից առաջ կալանքի տակ կպահեն Նյու Յորքի նահանգում:
Թմրակարտելի պարագլխին հեռակա մեղադրանքներ են առաջադրվել Նյու Յորքի, Արիզոնայի, Կալիֆոռնիայի, Տեխասի, Իլինոյսի, Ֆլորիդայի եւ Նյու Հեմփշիրի նահանգներում առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի շրջանառությանը մեղսակցության մեջ: Տեխասի եւ Կալիֆոռնիայի նահանգներում Մեքսիկայի ամենահայտնի հանցագործներից մեկը մեղադրվում Է ծանր հանցագործությունների կատարման, այդ թվում՝ դիտավորյալ սպանությունների մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



