Գետնանուշն անոթները մաքրող հզոր միջոց է
PHOTOՀնդիկ գիտնականները ուսումնասիրել և պարզել են գետնանուշի ազդեցությունը օրգանիզմի վրա: Պարզվել է, որ դրանք օգտակար են սրտանոթային համակարգի համար: Գետնանուշում գոյություն ունեցող նյութերը նպաստում են արյան մեջ խոլեսթերինի նվազեցմանը:
Գետնանուշի մեջ պարունակող լյուտեինը և բետա-կարոտինը կարեւոր են օրգանիզմում A եւ E վիտամինների սինթեզման համար: Լյուտեինը պատասխանատու է մաշկի առողջ տեսքի համար և նպաստում է տեսողական գործառույթներին:
Այնուամենայնիվ գետնանուշը բարձր կալորիականությամբ մթերք է: Գիտնականները խորհուրդ են տալիս արյան և տեսողության լավացման, սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար օգտագործել օրական 5-6 գետնանուշ: Աղի գետնանուշից խորհուրդ է տրվում կտրականապես հրաժարվել, քանի որ այն կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: