ԱՄՆ-ի ֆիննախի ղեկավարի պաշտոնակատար կդառնա Ադամ Շուբինը
INTERNATIONAL NEWS Դոնալդ Թրամփի վարչակազմում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնակատար կդառնա Ադամ Շուբինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրավոր հայտարարության մեջ հայտնել Է ԱՄՆ-ի ֆիննախի մամուլի ծառայությունը:
Շուբինը վերջին ժամանակներս այդ գերատեսչության տեղակալի պաշտոնակատարն Էր, որը տնօրինում Է ֆինանսական հետախուզությունը եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը:
Թրամփը, որի երդմնատվության արարողությունը հունվարի 20-ին տեղի Է ունենալու Վաշինգտոնում, իր կաբինետում ֆինանսների նախարարի պաշտոնում առաջադրել Է Սթիվեն Մնուչինին: Հունվարի 19-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ֆինանսական կոմիտեն լսումներ Է անցկացրել Մնուչինի թեկնածության շուրջ:
«Ֆինանսների նախարարության ղեկավարման սահուն պահպանումն ապահովելու նպատակով» Շուբինը «հունվարի 20-ից» ժամանակավորապես կատարելու Է այդ գերատեսչության ղեկավարի պարտականությունները: Հայտարարության մեջ ճշտվում Է, որ Շուբինն այդ գործառույթները կատարելու Է «մինչեւ նոր նախարարի թեկնածության հաստատումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



