Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Տնտեսական բարեփոխումներ` քաղաքական լծակների բացակայության պայմաններում

INTERVIEW

Մեր հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը.

– Պարոն Բոզոյան, լրացավ Կարեն Կարապետյանի վարչապետության 100 օրը, և նա հանդես եկավ հաշվետու ասուլիսով: Ըստ էության այն Ձեզ բավարարե՞ց:

– Բավարարել–չբավարարելը պայմանական հասկացություն է: Դրանք պայմանավորված են սուբյեկտիվ պատկերացումներով:

– Համոզիչ և ամբողջակա՞ն էր հաշվետվությունն իր կառուցվածքով` ախտորոշում, տեսլական և այն, ի՞նչ է արվել տեսլականին հասնելու ճանապարհին:


– Ընդհանուր առմամբ վարչապետի գործունեությունը գնահատելու համար որոշակի ժամանակ է հարկավոր: Որովհետև տնտեսական այս իրավիճակը, որն առկա է ներկայում, բնականաբար, չի առաջացել մեկ ամսում կամ մեկ տարում: Կան շատ ավելի խորքային պատճառներ, որոնց լուծումն էլ շատ ավելի երկար ժամանակ է պահանջում:

Հասկանալի է, որ նա 100 օրվա համար պետք է որոշակի հաշվետվություն տար, որովհետև հանրությունը սպասում էր դրան: Ավելացրած` մենք ապրում ենք նախընտրական ժամանակաշրջանում, որն էլ իր հետ բերում է լրացուցիչ հասարակական հետաքրքրություն կառավարության գործունեության վերաբերյալ:

Բայց, հասկանալի պատճառներով, ոչ ոք էլ տնտեսական վերելքի որևէ լուրջ ակնկալիք չունի: Որովհետև 100 օրվա մեջ այդ բանը հնարավոր չէր անել: Իսկ արդեն 100 օր անց նրա նկատմամբ քննադատական հռետորաբանությունը կուժեղանա, քանզի ֆորմալ տեսակետից արդեն վարչապետին իրավունք կունենան քննադատել տնտեսության մեջ գոյություն ունեցող խնդիրների համար: Բնակաբանար այդ հարցում շահագրգռված կլինի ոչ միայն ընդդիմությունը, այլև նաև իրենք` իշխանական կուսակցության ներկայացուցիչները:

– Իսկ ախտորոշումը ամբողջակա՞ն էր, ողջ պրոբլեմներն ընդգրկո՞ւմ էր իր մեջ, թե հատվածական մոտեցում համենայն դեպս կար:


– Մեր տնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ ցանկացած քաղաքական ուժ ախտորաշման իր մոդելն ունի: Վարչապետն էլ իրենն ուներ, բնականաբար: Իսկ թե այն ամբողջական է, թե ամբողջական չէ, կրկին հարաբերական է: Իր տեսակետից ամբողջական է, բայց շատերի տեսակետից կարող է ամբողջական չլինել:

– Համենայն դեպս վարչապետը երբեք չխոսեց քաղաքական դաշտի խնդիրներից: Դա թերի չի՞ դարձնում նրա խոսքը, քանի որ առկա են մենաշնորհներ, նաև` քաղաքական մենաշնորհ: Զգուշավոր չէ՞ նրա մոտեցումը, երբ քաղաքական դաշտի մեջ չի տեսնում տնտեսության պրոբլեմների լուծումը:


– Քաղաքական դաշտի մեջ չի տեսնում, որովհետև չի տիրապետում քաղաքական այն լծակներին, որոնց միջոցով կարող էր լուծել այդ պրոբլեմները: Իմ տպավորությունը գոնե այդպիսին է: Շատ պարզ է, չէ՞, որ եղած խնդիրների մեծ մասը քաղաքական հիմք ունի: Տվյալ շեշտադրումներն անելուց էլ խուսափում է, որովհետև իր ձեռքին չեն համապատասխան լծակները:

– Այդ դեպքում նշանակում է որոշ չափով դատապարտվա՞ծ է նրա գործունեությունը:


– Այդ հարցին կարելի է պատասխանել այն ժամանակ, երբ ընտրություններից հետո կձևավորվի նոր քաղաքական դաշտ, ու արդեն պարզ կդառնա, թե ինչպիսին է նրա տեղն ու դերն այնտեղ և թե ինչքանով կկարողանա քաղաքական այդ դաշտում լուծել իր խնդիրները: Սրանք հարցեր են, որոնց չի կարելի պատասխանել այս պահի դրությամբ:

Մի բան ակնհայտ է, որ առանց քաղաքական լծակների լուրջ փոփոխություններ կատարել տնտեսության մեջ, հնարավոր չէ: Կարծում եմ, որ նա ինքն էլ է դա հասկանում, բայց ինչ–ինչ հանգամանքներից ելնելով շահավետ չէ իր համար, որ այդ մասին հայտարարի:

Բնականաբար, այս դեպքում հաջորդ հարցն է ծագում. եթե չունեք քաղաքական լծակներ, ինչո՞ւ եք համաձայնել ստանձնել վարչապետի պաշտոնը: Անշուշտ չի խոստովանի, թե ստանձնել եմ այն պայմանով, որպեսզի հետո էլ քաղաքական լծակներ ձեռք բերեմ: Իսկ դա հրապարակային քննարկման թեմա չէ, կուլիսային և վերիշխանական թեմա է:

– Ճշգրիտ կամ տեղի՞ն էր նրա խոսքը, որ ասաց ի պատասխան 2018 թվականին վարչապետ լինելու վերաբերյալ հարցին:

– 2018 թվականի մասին խոսելը բավականին նրբերանգներ է պարունակում: Կա գործող նախագահ, որի համար ևս կարելի է ենթադրել վարչապետի պաշտոնը: Նման պայմաններում չէր կարող հստակ հայտարարել, որ մինչև 2018 թվականը չի լինելու վարչապետ, կամ 2018 թվականից հետո լինելու է վարչապետ: Երկու պարագայում էլ կդառնա բավականին խոցելի: Ուստի փորձում է խուսափել այդ հարցից, գտնել խուսափողական բանաձևումներ: Անկախ նրանից` այդ բանաձևերը բավարարո՞ւմ են այլոց, թե ոչ:

Գոհար Սարդարյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League