Պեկինի նոր քաղաքագլուխ է ընտրվել Սի Ցզինպինի «մերձավոր զինակիցը»
INTERNATIONAL NEWS Հունվարի 20-ին Պեկինի նոր քաղաքագլուխ Է ընտրվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Caixin գործարար հրատարակությանը:
Նշվում Է, որ Չինաստանի մայրաքաղաքի նոր ղեկավար Է դարձել Ցայ Ցին, որը մինչ այդ Պեկինի քաղաքապետի պաշտոնակատարն Էր:
Ցայ Ցիին ընտրելու որոշումն ընդունվել Է Պեկինի ժողովրդական ներկայացուցիչների ժողովում՝ տեղական օրենսդիր մարմնում կայացած քվեարկությամբ:
Ավելի վաղ Ցայ Ցին զբաղեցրել Է Անվտանգության կենտրոնական պետական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նա Պեկինի քաղաքագլխի պաշտոնակատարն Էր 2016 թվականի հոկտեմբերի վերջից, երբ Պեկինի ժողովրդական ներկայացուցիչների ժողովն ընդունեց այն ժամանակվա քաղաքապետ Վան Անշունի պաշտոնաթողությունը:
Ավելի վաղ South China Morning Post թերթը նշել Է, որ Ցայ Ցին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի «մերձավոր զինակիցն Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



