Մթերքներ, որոնք կարող են նվազեցնել տղամարդու պտղաբերությունը
PHOTOԱյն տղամարդիկ, որոնք օրական ուտում են թեկուզ մի կտոր բեկոն, կարող են նվազեցնել հայրանալու իրենց շանսերը, հաղորդում են ամերիկյացի գիտնականները:
Դա վերաբերում է վերամշակման ենթարկված մսի ցանկացած տեսակի՝ վետչինա, միս, սարդելկաներ եւ այլն: Դրանք կարող են նշանակալիորեն վատացնել տղամարդկային սեռական բջիջների որակը: Փոխարենը գիտնականները խորհուրդ են տալիս այն տղամարդկանց, որոնք ցանկանում են բարձրացնել երեխաներ ունենալու հավանականությունը, դրա փոխարեն օգտագործել ձկնամթերք:
Փորձագետները մինչեւ օրս չեն հասկանում, թե ինչու են որոշակի սննդատեսակներ բարձրացնում կամ նվազեցնում բեղմնավորման հավանականությունը: Նրանք կարծում են, որ կարմիր միսը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ տղամարդկանց սեռական բջիջների վրա: Իսկ սպիտակ ձուկը պարունակում է ցինկ, որը բարձրացնում է պտղաբերությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: