Մարին Լե Պենը հորդորել է վերջ դնել Եվրամիության «գերիշխանությանը»
INTERNATIONAL NEWSՖրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, երկրի նախագահի պաշտոնի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել Է, որ անհրաժեշտ Է սահմանափակել Եվրամիության գերիշխանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անհրաժեշտ Է վերջ դնել Բրյուսելի գերիշխանությանը»,-ասել Է Լե Պենը՝ ելույթ ունենալով Radio Classique ռադիոկայանի եթերում: Դրա հետ մեկտեղ նա ցանկություն Է հայտնել «հսկողության տակ վերցնել մեր սահմանները, վերադարձնել մեր դրամական անկախությունը եւ անսալ ժողովրդին»:
Ավելի վաղ «Ազգային ճակատի» առաջնորդը քանիցս հայտարարել Է Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու անհրաժեշտության մասին:
Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: BVA հասարակական կարծիքի կենտրոնի եւ Salesforce ընկերության կողմից անցկացված հարցման տվյալներով, որոնք հրապարակվել են դեկտեմբերի 7-ին, երկրորդ փուլ կանցնեն «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը եւ նրա ընդդիմախոսը՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Դրա հետ մեկտեղ հարցումը նշում Է Ֆիյոնի զգալի առավելությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



