Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես Արման Նշանյանն ու Սոս Ջանիբեկյանը հաղթահարեցին խնդիրներն ու կրկին խաղացին «Կենտ զույգում»

PHOTO

Tert.am-ը գրում է.

Արման Նշանյանի և Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «Կենտ զույգը» ներկայացումը 3 տարվա դադարից հետո կրկին կլինի Դրամատիկական թատրոնի բեմում։ Ներկայացման ռեժիսոր և գլխավոր դերակատար Արման Նշանյանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ ներկայացումը կրկին կխաղան փետրվարի երկրորդ կեսին, սակայն տևական  ժամանակ է, ինչ վերսկսել են փորձերը։

 «Վերադարձիցս հետո տղաների  հետ որոշեցինք, որ ափսոս է ներկայացումը, պետք է վերականգնել: Վերանայումներ և փոփոխություններ չենք արել։ Դերասանական կազմը ևս ամբողջությամբ պահպանել ենք։ Կան ներկայացումներ, որոնք տարիներ շարունակ խաղում են, հանդիսատեսն էլ գնում դիտում է։ «Կենտ զույգը» մեզ մնաց որպես այդպիսին»,– ասաց Արմանը։

Դերասանը նկատեց, որ «Կենտ զույգը» շատ լավ, խորը, միաժամանակ ծիծաղելի պիես է, նաև՝ կերպարներն են հետաքրքիր։ «Քիչ է լինում, երբ բոլորի դերերը հետաքրքիր են լինում։ Այս դեպքում յուրաքանչյուր կերպար իր ձևով հետաքրքիր է»,– ասաց Արմանը և նշեց, որ իր կարծիքով հանդիսատեսի շարքերում կլինեն և՛ նոր մարդիկ, և՛ այնպիսիք, ովքեր արդեն տեսել են ներկայացումը։ «Օրինակ ես մեծ հաճույքով նորից կնայեի։ Կան նաև մարդիկ, ովքեր չեն հասցրել դիտել ներկայացումը կամ չեն իմացել դրա մասին։ Նրանք էլ հնարավորություն կունենան տեսնել այն»,- հավելեց նա:

 Ներկայացման մեջ խաղում են նաև Ստեփան Ղամբարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Գագիկ Սուքիասյանը, Լյուսի և Մարիամ Հայրապետյանները։

 Այս ընթացքում Արմանը «Կենտ զույգը» բեմադրեց  նաև ԱՄՆ–ում՝ դերասանական նոր կազմով, թեև մինչ այդ ասում էր, որ հիմնական կազմն է մեկնելու ԱՄՆ՝ ներկայացումը խաղալու։ ԱՄՆ-ում Արմանի գլխավոր խաղընկերոջը՝ Սոս Ջանիբեկյանին փոխարինեց Դավիթ Սեխպեյանը: Դրանից հետո խոսակցություններ տարածվեցին, որ Արմանի և Սոսի միջև տարաձայնություններ կան, քանի որ Սոսը Հայաստանում մի շարք առաջարկներ էր մերժել՝ ԱՄՆ մեկնելու համար։

 «Առաջին հերթին մենք ընկերներ ենք, հետո միայն գործընկերներ։ Երբ աշխատում ես ընկերոջդ հետ, կարող են առաջանալ նաև  խնդիրներ։ Մեզ մոտ հիմնական խնդիրն այն էր, որ ես, Սոսը և Արմանը Միտոյանը համատեղ էինք անում այս նախագիծը։ Որպես Ամերիկայի ներկայացուցիչ՝ ես պետք է կազմակերպեի ներկայացումն ԱՄՆ–ում խաղալու հարցը։ Փաստաբաններն ինձ էին խոստումներ տալիս, ես՝ անձնակազմին։ Արդյունքում նրանք գիտեին, որ տվյալ ժամանակաշրջանում ԱՄՆ–ում ենք լինելու և հրաժարվում էին ֆիլմերի, հեռուստանախագծերի առաջարկներից։ Սակայն վիզաների հետ կապված խնդիրներ առաջացան։ Դա իմ մեղքով չէր, պարզապես դրությունն էր այդպիսին»,– ասաց Արմանը ու հավելեց, որ Սոսի հետ հատուկ խոսակցություն չեն ունեցել այդ մասին, պարզապես հասկացել են իրար։

 Ինչ վերաբերում է ԱՄՆ–ում գտնվելու փուլում Սոսի հետ շփվել–չշփվելուն՝ Արմանը նկատեց, որ երբ երկրում չի լինում, քիչ է շփվում ընկերների հետ: «Մենք այս փուլում ավելի քիչ ենք շփվել ոչ թե իրարից նեղացած լինելու, այլ տարբեր երկրներում գտնվելու պատճառով։ Երբ ես գնում եմ Ամերիկա, մյուս ընկերներիս հետ էլ շատ չեմ շփվում, հիմա էլ Հայաստանում եմ և Ամերիկայի ընկերներիս հետ եմ քիչ շփվում։ Այնպես չէ, որ նախկինում ամեն օր կամ ամեն շաբաթ  շփվում էինք, ներկայացումն ԱՄՆ–ում բեմադրելուց հետո էլ չենք շփվել։ Մենք հոգու խորքում միշտ էլ ընկերներ ենք մնացել, քանի որ մեր ընկերությունն այլ մակարդակի է»,- եզրափակեց դերասանը:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025