Թևան Պողոսյան. «Ապագա խորհրդարանում հայտնվելու ցանկություն չունեմ»
INTERVIEWՔաղաքական դաշտում տեղի են ունենում խմորումներ՝ քաղաքական տարբեր կուսակցություններ ու անհատներ փորձում են հավաքվել այսպես կոչված գաղափարի շուրջ, սակայն հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս աններդաշնակության հարցը: Այսօրվա դրությամբ խորհրդարանական ընտրություններում մասնակցություն ունենալու համար այնպիսի թիմեր են ձևավորվում, որոնք թերևս միայն զարմանք են առաջացնում:
Ստեղծված վիճակի և այն հարցի շուրջ թե արդյոք արհեստականորեն միավորված թիմերը պառլամենտական ընտրություններից հետո չեն կանգնի փլուզման եզրին, Past.am-ը զրուցեց ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար, անկուսակցական պատգամավոր Թևան Պողոսյանի հետ.
«Եթե հիմնվենք նախկին բացասական մշակույթի ու իրականության վրա, ապա միգուցե կարելի է կանխատեսել, որ վերջում ամեն ինչ վատ է լինելու, սակայն հարցը կարելի է դիտարկել այլ անկյունից՝ միգուցե մարդիկ փորձում են հասկանալ նախկին սխալներն ու քայլեր կձեռնարկեն, որ չկրկնեն դրանք: Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Իրենք ցանկանում են միանալ՝ թող միանան»,– ասաց պատգամավորն անկեղծանալով, որ իրեն չեն հետաքրքրում անհատների միավորվելը. «Ինձ հետաքրքրում են միայն այն ծրագրերը, որոնք իրենք առաջ կքաշեն: Կասեմ, որ մինչև հիմա ծրագրեր չեմ տեսել ու չգիտեմ՝ ով որ հարցի շուրջ ինչ դիրքորոշում ունի: Դժվար է այս պարագայում որևէ բան ասել»:
Շարունակելով խոսքը քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների շուրջ, պատգամավորը նշեց, որ իրականում դաշտում չի նկատվում պասիվություն. «Ընթանում են քննարկումներ ու մինչև չլինեն վերջնական որոշումներ, երևի այդ ժամանակ էլ կլինի շատ ակտիվ իրավիճակ: Քանի որ հիմա նախապատրաստական ժամանակահատված է երևի ավելի շատ պատրաստվում են լռության մեջ՝ տեղի են ունենում քննարկումներ, հանդիպումներ, պարզապես դեռ խուսափում են բարձրաձայնել: Դա նորմալ գործընթաց է»:
Ինչ վերաբերում է Թևան Պողոսյանի՝ տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումներին, ապա պատգամավորն ասաց, որ իր մոտ դեռ փոփոխություններ չեն նկատվում. «Պետք է լինեն ծրագրեր, որոնք ուսումնասիրելուց հետո նոր կհասկանամ, այնտեղ անելիք կա կամ՝ ոչ: Իսկ հիմա մնում եմ այն տեսակետին, որ ապագա խորհրդարանում հայտնվելու ցանկություն չունեմ, ավելի շատ ցանկանում եմ վերադառնալ այն կենտրոն, որտեղ նախկինում աշխատել եմ»:
Սոսե Չանդոյան
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



