Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան

PHOTO

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Լուսին Վարդանյանը: Նրա հետ խոսել ենք ոչ միայն ստեղծագործական գործունեության, այլեւ ընտանիքի ու ամուսնու հետ հարաբերությունների մասին:

-Լուսին, տարին նոր է մեկնարկել ու հետաքրքիր է` պլաններում արդեն իսկ ի՞նչ աշխատանքներ կան ուրվագծված:

- Դեռեւս շարունակում եմ նկարահանվել այն նախագծերում, որոնցում զբաղված էի դեռ նախորդ տարվանից: Բացի այդ, ունեմ եւս երկու առաջարկ, որոնք, կարծում եմ, կընդունեմ: Դեռ կոնկրետ չեմ կարող խոսել այդ առաջարկների մասին, ամեն բան իր ժամանակին:

-Անցած տարի Ձեզ համար աշխատանքային էրհեռուստասերիալներում էլնկարահնվելու պակասկարծես թեչկաՄիաժամանակհիշում եմ Ձեր կարծիքըհեռուստասերիալների ու հատկապես «չդերասնների»-ի հետ խաղիանհարմարությունների վերաբերյալԱյս առումով դաշտում փոփոխություններ կա՞ն:

- Այո, հեռուստասերիալների առաջարկների եւ ընդգրկվածության պակաս չեմ ունեցել, մի երկուսն անգամ մերժել եմ` չհասցնելու պատճառով: Ինչ վերաբերվում է որակին` դաշտում իսկապես կան փոփոխություններ «չդերասանների» հետ կապված: Այսօր կարծես թե կա դերասանի պահանջ, որովհետեւ երեւի թե կազմակերպիչներն էլ հասկանում են, որ բոլոր առումներով իրենց գործն էլ է հեշտանում, բացի վարձատրությունից: Լավ դերասանին ստիպված են լավ վճարել, եթե ուզում են որակ ստանալ, իսկ եթե միայն վարկանիշ է պետք, դա շատ հեշտ է:

-Լուսինդերասանի համար գեղարվեստական ֆիլմում նկարահնվելը մի նոր ու բոլորվինուրիշ հարթակ էՀետաքրքիր էայդ հարթակում Ձեզ տեսնելու հեռանկարներ չկա՞ն:

- Ես առիթ ունեցել եմ աշխատելու գեղարվեստական ֆիլմում: Կարող եմ ասել, որ դա ուրիշ պատասխանատվություն է եւ ուրիշ հաճույք: Աշխատել եմ ռուսների հետ եւ տարբերում եմ պրոֆեսիոնալ մասնագետներին: Ինքս էլ ավելի լուրջ եմ վերաբերվում այդ աշխատանքին: Ցանկությունս մեծ է լավ ու շատ լուրջ գեղարվեստական ֆիլմում խաղալ. Աստված առաջ:

-Դերասանները մշտապես ունեն սիրվածանգամ երազած դերերԻնչպիսի հերոսուհուեք սպասումորին մարմնավորելիս որպես դերասանուհի գերագույն հաճույք կստանաք:

- Ես միշտ ասել եմ` չկա մի հերոսուհի, որին երազել եմ մարմնավորել: Ուզում եմ խաղալ մի այնպիսի դեր, երբ ես չեմ հուզվի, բայց կհուզեմ հանդիսատեսին: Խոսքը հոգեբանական կերպարի մասին է, որը միագիծ չի լինի:

-Լուսին, նախորդ տարին ոչ միայն աշխատանքային էր Ձեզ համար, այլեւ ընտանիքի վերամիրավորման:Դուք ունեիք խնդիր, որն ինչպես դուք էիք նշել, ցանկացաք լուծել: Կցանկանայի Ձեր օրինակով խորհուրդ տաք զույգերին, ովքեր ունեն խնդիրներ, բայց լուծման ճանապարհներ չեն գտնում: Ի՞նչը Ձեր զույգին փրկեց:

- Բոլոր խնդիրներն էլ լուծելի են, մարդ պետք է հնարամիտ լինի եւ ինչպես մայրս է ասում` նպատակասլաց: Ես բնույթով սեփականատեր եմ, սիրում եմ ունենալ ու վարել իմ տնտեսությունը, ստեղծել ինքս, կայանալ ինքս թե աշխատանքում, թե ընտանիքում: Չեմ պահանջում դիմացինիցս, ինձ օգնելը լինում է միայն դիմացինիս ցանկությամբ: Ես ինձ կայացած մարդ եմ համարում, ով կարող է ամեն ինչ: Ես ունեցա այն, ինչի մասին երազում էի եւ որը անհրաժեշտություն էր մեզ համար` առանձին անկյուն ու ընտանիք: Եթե նույնիսկ լինում են դժվարություններ, ապա դրանք հաճելի է լինում լուծել, որովհետեւ դա անում ես սեփական ուժերով: Մարդ, երբ հասնում է բավականաչափ տարիքի, պետք է սկսի իր կյանքում շատ կարեւոր բաներն անել ինքնուրույն, դրանից մեծ հաճույք չկա: Իսկ մեր ծնողներն էլ միայն կուրախանան մեր հաջողություններով եւ կօգնեն այնքան, ինչքան իրենք կկամենան: Խորհուրդ կտամ երիտասարդներին ինքնուրույն դառնալ, ստեղծել իրենցը, աշխատել ու աշխատել: Անլուծելի խնդիր չկա, իսկ եթե երկար ջանքերից հետո այդ խնդիրը չի լուծվում, փակեք էջն ու անցեք առաջ:

-Սերն ուրիշ է մինչ ամուսնությունն ու ամուսնությունից հետո: Ինչպիսինն էր Ձեր սերը տարիներ առաջ ու հիմա:

- Սերն ուրիշ է մինչեւ ամուսնությունը, որովհետեւ չես բախվում կենցաղի հետ: Չես կարող դիմացինիդ վստահ ասել բացի նվերներից ու լավ խոսքերից էլ ինչ կարող է անել հանուն քեզ ու քո բարեկեցիք կյանքի, հոգու խաղաղության համար: Իսկ երբ ապրում ես համատեղ կյանքով, շատ առարկայական է դառնում ամեն ինչ: Ոչինչ հեշտ չէ, պետք է ուժեղ լինես ու ապահովես ոսկե միջինը, որպեսզի ոչ զգացմունքը տուժի, ոչ կենցաղը: Մենք աշխատում ենք պահել ոսկե միջինը: Սերը մեծ բան է, այն պետք է ոչ չարաշահել, ոչ կորցնել:

-Միայն Ձեր լուսանկարները կարող են փաստել, որ հիանալի մայր եք, ով խենթանում է իր դստեր համար: Հետաքրքիր է` կրկին մայրանալու ու Ձեր գեղեցիկ ընտանիքը եւս մեկ գույնով ավելացնելու մտադրություն չունե՞ք:

- Ես իսկապես խելագարի պես եմ սիրում աղջկաս: Դա ինձ մոտ գեներով է եկել, տատիկս արդեն 15 տարի է չկա, բայց մայրս դեռ չի հաշտվում դրա հետ: Մեզ մոտ մայր ու աղջիկ հարաբերությունները չափազանց մեծ, ուժեղ կապերով է կապված: Ես անգամ այս տարիքում եմ զգում Ռուզիկիս մեծ սերն իմ հանդեպ: Նա չափազանց էմոցիոնալ է եւ հոգատար: Իհարկե, մտադրություն եւ մեծ ցանկություն ունեմ երկրորդ երեխան ունենալու, բայց այս պարագայում եւս կասեմ` Աստված առաջ:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan