Մերկելը եւ Օլանդը Բեռլինում կքննարկեն ԵՄ-ի ապագայի հարցերը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 27-ին Բեռլինում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, կողմերի քննարկումներում գլխավորը կլինեն Եվրամիության ապագային վերաբերող հարցերը: Այդ մասին բրիֆինգի ընթացքում հայտարարել Է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Ուրբաթ ժամը 12-ին կանցլերը գերատեսչությունում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, նրանք բանակցություններ կվարեն աշխատանքային ճաշկերույթի ընթացքում»,-ասել Է Զայբերտը:
Կարծարծվեն հիմնականում ԵՄ-ի ապագային վերաբերող բանակցություններն ու պայմանավորվածությունները: Կոնկրետ խոսակցություն կծավալվի փետրվարի 3-ին Մալթայում եւ մարտի վերջին Հռոմում կայանալիք հանդիպումների նախապատրաստման շուրջ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



