Մեքսիկացի նարկոբարոն Գաճաճին ԱՄՆ–ում սպառնում է ցմահ ազատազրկում
INTERNATIONAL NEWSՄեքսիկացի նարկոբարոն Գաճաճին ԱՄՆ–ում սպառնում է ցմահ ազատազրկում։ Այս մասին Նյու Յորքի արեւմտյան շրջանի դատախազ Ռոբերտ Քեյփերսը հայտարարել է հանցագործին Մեքսիկայից ԱՄՆ արտահանձնելու կապակցությամբ մամուլի ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի–ն։
Ամենաորոնվող նարկոբարոններից Գաճաճ մականունով մեքսիկացի Հոակին Գուսմանը արտահանձնվել է Միացյալ Նահանգներ հունվարի 19-ին՝ նախագահ Բարաք Օբամայի վարչախմբի պաշտոնավարման վերջին օրը։ Նարկոբարոնը Նյու Յորք էր հասցվել ինքնաթիռով։ Ուրբաթ ավելի ուշ նա կանգնելու է Բրուքլինի դատարանի առջեւ։ Նրան ներկայացվելու է 17 մեղադրանք։
«Եթե մեղադրական դատավճիռ կայացվի, Գաճաճը կդատապարտվի ցմահ բանտարկության՝ թմրանյութերի թրաֆիկի համար նախատեսված առավելագույն պատժաչափով», – հայտարարել է դատախազ Քեյփերսը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



