Ձմռանն անհրաժեշտ է վիտամիններով հարուստ սննդամթերք
PHOTOԲրիտանացի մի խումբ բժիշկներ կազմել են ձմռանն անհրաժեշտ վիտամինների ցուցակը: Սննդակարգի սեզոնային վերանայումը կօգնի փոխհատուցել վիտամինների պակասն ու պահպանել լավ զգացողությունը: Ձմռանը պետք է հաճախ օգտագործել կաղամբ, որը հարուստ է C, K, B վիտամիններով եւ անհրաժեշտ այլ նյութերով:
Կաթն ու քացախաթթուն կարգավորում են մարսողությունն ու նյութափոխանակությունը, պնդում են բժիշկները: Ձմռանն անհրաժեշտ է D վիտամինով հարուստ մթերք՝ ձու, ձուկ, ձկնկիթ, հավի ու խոզի լյարդ, կարագ, կաթ, կիսաթթու մթերքներ:
Ամռանը սառցարանում պահվող հատապտուղներն ավելի օգտակար են, քան քաղցր մուրաբաներն ու պահածոյացված կոմպոտները: C եւ PP վիտամիններով հարուստ լոռամիրգն առավել օգտակար է թարմ կամ չորացված վիճակում:
Սննդակարգից պետք չէ չբացակայի կանաչին: Չոր սամիթը, մաղադանոսը պահպանում են նույն օգտակար հատկությունները: Բանջարեղենն ու միրգը նույնպես վիտամիններով հարուստ են: Ընթրիքի ժամանակ լավագույնն են խնձորն ու ցիտրուսային մրգերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: