Ադրբեջանական նավթը դարձյալ էժանացել է
ECONOMICSՎրաստանի Սուփսա, Բաթում և Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող և համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելն այսօր 0,52 տոկոսով կամ 0.26 դոլարով էժանացել է:
Այս մասին, ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը: Ներկայումս Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելի արժեքը նվազել է մինչև 49,41 դոլարի:
Սեպտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց միջազգային սակարաններում կազմել է 48,81 դոլար, WTI տեսակի նավթը' 46,25 դոլար:
Նավթի գների հերթական էժանացման հետ կապված «Ռոյթեր» գործակալությունը հայտնել է, որ նավթի շուկայում առաջարկը պահանջարկից խիստ ավելի է:
«Շատերը գտնում են, որ ավելցուկը, որը ոչ մեկին պետք չէ, կազմում է օրական 2,5 միլիոն բարել»,- նշել է գործակալությունը:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայումս Բաքու-Ջեյհան նավթամուղով արտահանվող ադրբեջանական նավթի գինը պետբյուջեում նախատեսվածից մոտ 42 դոլարով ցածր է: